Կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ է ծերանում, քան տղամարդունը: Այս եզրակացության են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ՝ գրում է The Guardian-ը:

Գիտափորձին մասնակցել է 20-ից մինչեւ 82 տարեկան ավելի քան 200 մարդ (121 կին և 84 տղամարդ): Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները վերլուծել են պոզիտրոնա-էմիսիոն շերտագրության՝ ներքին օրգանների հետազոտության ճառ

Դրանք ցույց են տվել, որ միջին հաշվով կնոջ ուղեղը 3,8 տարով երիտասարդ է եղել հետազոտության մասնակից կանանց փաստական տարիքից, մինչդեռ ուժեղ սեռի ներկայացուցիչների ուղեղը եղել է 2,4 տարով ավելի ծեր: Մասնագետները նաև հայտնաբերել են, որ ուղեղի տարիքի նման տարբերություններ նկատվել են ոչ միայն տարեց, այլև 20-ամյա մասնակիցների մոտ:

Գիտափորձի արդյունքները վկայում են, որ կանանց ուղեղի բացահայտված առանձնահատկության շնորհիվ տարիների հետ նրանք ճանաչողական ունակությունների խիստ նվազում չեն ունենում, նրանց համար տղամարդկանցից ավելի դյուրին է յուրացնել նոր ունակություններ, զբաղվել ստեղծագործությամբ կամ էլ ստանալ նոր մասնագիտություն՝ նշել է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Մանու Գոյալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել