Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ նախաճաշի մեկնելիս հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։ Daily Mail-ի հրապարակած լուսանկարներից երևում է, որ 38-ամյա Քարդաշյանը տոնային կրեմի հաստ շերտով փորձել է թաքցնել մաշկային խնդիրները, ինչը համացանցային բուռն քննարկումների առիթ է դարձել: Շատերը ենթադրել են, որ բշտիկներն առաջացել են դիմահարդարումը քնելուց առաջ չմաքրելու հետևանքով, սակայն Քարդաշյանն իր հետևորդներին այլ վարկած է ներկայացրել։

«Պարզապես փսորիազն արդեն իմ դեմքին է»,- Twitter-ում գրել է Քարդաշյանը:

Երկու տարի առաջ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ տառապում է փսորիազով։ Հիվանդության հետագա տարածումը կանխելու համար նա խիստ սննդակարգի է հետևում և ամեն օր կորտիզոն պարունակող քսուք օգտագործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել