Panorama.am-ը գրում է.

«Փետրվարի 4-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը որոշ կարևոր պարզաբանումներ է տվել ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին: Արժե ուշադրություն դարձնել երկու պահի վրա»,- Թելեգրամի Bunin & Co ալիքի համար մեկնաբանության մեջ գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Առաջին հերթին Հայաստանի արտգործնախարարը հեռակա մասնակցություն ունեցավ իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երկխոսությանը: Հայաստանի վարչապետի Գերմանիա այցի ժամանակ Մերկելը գովել էր նրան խաղաղության հասնելու ճանապարհին խիզախ քայլերի համար: Մնացականյանը կարևոր լրացումներ և պարզաբանումներ է արել: Նախարարի խոսքով, խաղաղության մասին խոսելը չի նշանակում, որ ինչ որ մեկը հարցականի տակ է դնում հայկական կողմի վճռականությունը: Հենց դրա համար էլ, ըստ Մնացականյանի, Երևանը կողջունի Բաքվի խաղաղասիրական նախաձեռնությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել