Panorama.am-ը գրում է.

Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան հիմնելու հարցը շարունակում է մտահոգել ոչ միայն բնապահպաններին, այլև ցանկացած առողջ տրամաբանության տեր մարդու։

«Հասարակական ձայն» և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունների՝ պատկան մարմիններին ուղղված վերջին պաշտոնական հարցումներից պարզ է դառնում, որ կոկորդիլոսաբուծարանի համար դեռևս ոչ հողհատկացում կա, ոչ էլ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։

Պաշտոնական հարցումների և հետագա անելիքների մասին Panorama.am-ը զրուցեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։ Նա նշեց, որ դիմել են թե Բնապահպանության նախարարությանը, և թե Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

«Մենք պաշտոնական նամակներով դիմել են Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, խնդրել ենք, որպեսզի պատասխանեն մեր հարցին՝ արդյո՞ք «Ապշանք էկո այգի» կազմակերպության ծրագիրն անցնելու է փորձաքննություն,  մեզ գրավոր պատասխանեցին, որ իրենց ոչ մի ծրագիր չի  ներկայացվել, ոչ մեկն իրենց հայտ չի տվել շրջական միջավայրի փորձաքննություն անցնելու, բայց նրանք անպայման պետք է անցնեն շրջակա միջավայրի փորձաքննություն։ Դրանից հետո դիմեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, թե ինչի հիման վրա են վարձակալությամբ հող տրամադրվել ծրագրի համար և ստացանք Արթուր Գրիգորյանի մանրամասն պատասխանը, ինչից հետևում է, որ տեսչական մարմինը դիմել է Արարատի մարզպետին և իմացել, որ ոչ մի հող էլ հատկացված չէ»,- մասնրամասնեց Ադամյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել