Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. նման որոշում քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը:

Դատարանն այսպիսով մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած ծավալուն բողոքը:

Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել հունվարի 18-ին Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումից հետո: Առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել