«ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցը դեկտեմբերի վերջին վարույթ է ընդունվել։

Հիշեցնենք, որ Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։

Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ «Մեր պահանջն է՝ պարտադրել, որ մյուս կողմը ստորագրի ավարտական ակտը և վճարի մեր գումարները, մենք հանձնել ենք այդ շինությունը, փոքրիկ աշխատանք էր մնացել, ջրհորդանների մեջ լարեր պետք է անցկացվեին, որը հրաժարվում եմ անել, քանի որ վստահ չեմ, թե կվճարվեմ դրա համար»,- մեր լրագրողին հայտնել է Արագած Ախոյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել