Էմանուել Մակրոնի որոշումն անլուրջ են համարել Էրդողանի աշխատակզմից: Մասնավորապես, Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Քալը հայտնել է․ «Պատմությունը խեղաթուրվում է Ֆրանսիայի կողմից, դեռևս 2005թ.-ից Էրդողանն առաջարկել է ստեղծել պատմաբանների և մասնագետների խումբ, ովքեր կուսումնասիրեն այդ դեպքերը: Մենք այս որոշումը համարում ենք առ ոչինչ»:

Մակրոնի հայտարարության մեջ հետաքրքիր ուղերձ կա եվրոպական երկրներին: Մակրոնն ասում է, որ «Թուրքիայի հետ ունենք տարաձայնություններ ԻՊ-ի դեմ պայքարի մեթոդի, և Թուրքիան խնդիր ունի Մարդու իրավունքների և ցեղասպանության հետ»: Այսպիսով այն, ինչի մասին միշտ խոսում էին Թուրքիայի հետ փակ դռների հետևում, որի արդյունքում բանակցում իրենց ուզածին հասնելու համար, այսօր արդեն հրապարակավ ասում է Ֆրանսիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել