Ճապոնիայի փոխվարչապետ Տարո Ասոն կանանց մեղադրել է երկրում ծնելիության ցածր մակարդակի համար՝ հաղորդում է BBC-ն:

Տարոն Ասոն հայտարարել է, որ տարեցները անարդարացիորեն ասոցացվում են Ճապոնիայի լճացած տնտեսության և առողջապահական ծախսերի հետ կապված վախերի հետ:

«Ավելի շուտ խնդիրն այն մարդկանց մեջ է, ովքեր չեն ուզում երեխաներ ունենալ: Բնակչության ծերացումը, որը զուգորդվում է երեխաների թվի նվազումով, լուրջ խնդիր է», – ավելացրել է նախարարը:

Նրա հայտարարությունները դժգոհություն և քննադատություն էին առաջացրել ընդդիմադիր պատգամավորների շրջանում, որոնք ասում են, որ նրա խոսքերը կարող են վիրավորել զույգերին, որոնք չեն կարողանում երեխա ունենալ: Բացասական արձագանքին ի պատասխան՝ Ասոն ջնջել է իր մեկնաբանությունը և ասել, որ իր խոսքերը դուրս են բերվել համատեքստից:

վախերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել