Ավստրալիայի կենդանաբանական այգին մրցույթ է հայտարարել, որի մրցանակը թունավոր շագանակագույն օձին նախկին սիրո անունով կոչելն է:

Wild Life Sydney-ի մրցույթի պայմանները. բացատրել, թե ինչու է հենց ձեր նախկին սիրելին արժանի դրան և կենդանաբանական այգու բնության պահպանության հիմնադրամին նվիրատվություն անել: Հիմնադրամից ֆինանսավորում են Ավստրալիայի վայրի բնության պահպանությանն ուղղված հետազոտություններն ու կրթական ծրագրերը: Ըստ կենդանաբանական այգու գլխավոր տնօրեն Մարկ Կոնոլիի, սա կարող է հիանալի նվեր լինել Սբ.Վալենտինի օրվա առթիվ նրա համար, ում բախտը չի ժպտացել սիրո հարցում: Հաղթողը սողունին անվանակոչելով ոչ միայն իր կոտրված սրտի համար համարժեք պատասխան կտա, այլև ամբողջ տարվա ընթացքում կարող է անվճար այցելել կենդանուն և, ընհանրապես, կենդանաբանական այգի: Հաղթողի անունը կհայտարարվի բոլոր սիրահարների օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել