23-ամյա մոդել Քենդալ Ջեները Instagram-ի իր էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որոնցում նա նոր կերպարանքով է հանդես գալիս․ Քենդալը առջևի մազափունջ է ավելացրել իր սանրվածքին և հետաքրքրվել է իր երկրպագուներից սազում է արդյոք իրեն այդպիսի սանրվածքը։

«Այո, ոչ, գուցե այսպես»,- մակագրել է լուսանկարը Քենդալը։

Երկրպագուները ենթադրել են, որ Քենդալի նոր սանրվածքը կեղծամ է, և նա կտրվածք չի արել։ «Քենդալ, քեզ սազում է, բայց դա կեղծամ է չե՞», «Հիանալի է», «Քենդալ, դու շքեղ ես», «Զարմանահրաշ աղջիկ, և նոր սանրվածքը շատ գեղեցիկ է» մեկնաբանել են երկրպագուները։

https://scontent-arn2-1.cdninstagram.com/vp/54618ba0daea070c0830984469b57431/5CFD7D72/t51.2885-15/e35/49708889_358848308287874_387322393088741654_n.jpg?_nc_ht=scontent-arn2-1.cdninstagram.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել