ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքում էլեկտրոնային ծխախոտի պայթյունի հետևանքով մահացել է երիտասարդ տղամարդ՝ տեղեկացնում է Fort Worth Star-Telegram-ը։

24-ամյա ամերիկացին նոր էլեկտրոնային ծխախոտ է ձեռք բերել։ Նա մեքենայի մեջ նստած է եղեկլ, երբ ցանկացել է առաջին անգամ օգտագործել սարքը։ Այն պայթել է ուղիղ նրա դեմքի դիմաց։

Տղային հասցրել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է «թափանցիկ վիրավորումների» պատճառով։ Ինչպես նաև տղան մեքենայում գտնվելու ժամանակ գլխուղեղի կաթված է ստացել։ Ողբերգական պատահարի վկա է եղել տղայի տատիկը։ Նա պնդում է, որ տղան չի ծխել, նա տառապել է ասթմայով։ Իսկ էլեկտրոնային ծխախոտը գնել է, քանի որ նրան խորհուրդ են տվել այդ սարքավորման հատուկ տեսակը, որը կարող է վերացնել հիվանդության ախտանշանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել