Tert.am-ը գրում է.

Գործադիրն այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը, ըստ որի, դրա ընդունման դեպքում նախատեսվում է սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքները վերացնել։

Tert.am-ի հետ զրույցում սփյուռքի հարցերով փորձագետ Վահրամ Հովյանը նշեց՝ հայկական Սփյուռքն ունի մեծ ներուժ, որը, ցավոք, դեռևս ըստ արժանվույն գնահատված չէ։ Սփյուռքի ռեսուրսների իրատեսական գնահատումը կարևոր է Հայաստանի զարգացման ռազմավարությունը, տեսլականը մշակելու համար։ «Այսօր սփյուռքի հետ թույլ կապը, հարաբերությունների առումով անկազմակերպվածության խնդիրը հանգեցնում են այդ ներուժի, եթե ոչ փոշիացման, ապա, նվազագույնը, ոչ արդյունավետ օգտագործման»,-նշում է փորձագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել