Armenpress.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նկատմամբ ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը փոփոխվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 6-ին Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամների ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

«Քանի որ ես նախորդ մի քանի տարիներին ևս մասնակցել եմ ԵԽԽՎ նիստերին, կարող եմ նշել, որ Հայաստանի նկատմամբ փոփոխված էր Ադրբեջանի պատվիրակության հռետորաբանությունը: Չնայած մենք բավական հուժկու հակադարձումներ ունեցանք, որոշակի նրբերանգներ փոփոխված էին»,- ասաց Մելքումյանը:

Պատվիրակության անդամը չմանրամասնեց, թե ինչպիսին էր այդ փոփոխությունը, բայց ասաց, որ դրա պատճառը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել