Tert.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, խոսելով օրերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պատմական այցի մասին, հույս է հայտնել, որ այն կօգնի ցրել քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների միջև անխուսափելի բախման գաղափարը, գրում է Reuters գործակալությունը:  

«Հնարավոր է հարգել միմյանց և երկխոսության գնալ՝ չնայած մշակույթի և ավանդույթների տարբերությանը: Քրիստոնյաներն ու մահմեդականները համընդհանուր արժեքների են հետևում»,- ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:

Ծայրահեղ պահպանողական կաթոլիկները դեմ են արտահայտվել երկխոսությանը՝ պատճառաբանելով, որ դրա նպատակն Արևմուտքի ոչնչացումն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել