Իսկ Դուք կցանկանա՞յիք արտերկիր տեղափոխվել և դրա դիմաց պետությունից գումար ստանալ։ Շատերը չեն էլ պատկերացնում, որ կան այնպիսի պետություններ, որոնք ուրախ կլինեն ընդունել Ձեզ և դրա համար անգամ ամեն ամիս վճարել Ձեզ։

Քաղաք Դեթրոյթ, Միչիգան նահանգ, ԱՄՆ

Նախկինում այս քաղաքն անվանում էին «Արևմտյան Փարիզ» կամ «ԱՄՆ-ի ավտոմեքենաների քաղաք», սակայն այն իր փառքը կորցրեց 20-րդ դարի վերջին։ Քաղաքը կտրուկ անկում ապեց և երկար ժամանակ լքված էր մնացել։ Սակայն այսօր Միչիգանի իշխանություններըորոշել են վերադարձնել քաղաքի բարի անունն ու հայտնիությունը։ Իշխանությունները շահավետ ծրագիր են կազմակերպել, որը կոչվում է Challenge Detroit։ Ըստ ծրագրի՝ նախատեսվում է 2,5 հազար դոլար վճարել այն մասնագետներին, որոնք կտեղափոխվեն այս քաղաք, կաշխատեն այնտեղ և ընտանիք կկազմեն։

Ալյասկա, ԱՄՆ

Տաք երկիրը ոչ բոլոր մարդկանց երազանքն է. եթե սիրում եք ձմեռը, ձյունը և լեռները, ապա այս առաջարկը հենց Ձեզ համար է։ Իհակե, կլիման այստեղ բավականին ցուրտ է, սակայն եթե չեք վախենում խստաշունչ ձմեռներից, ապա կարողեք դիմել մասնագիտացված ֆոնդերին, որոնք այստեղ տեղափոխվող քաղաքացիներին գումար են վճարում։ Գլխավոր պայմանն այն է, որ Դուք պարտավորվում եք ապրել Ալյասկայում առնվազն մեկ տարի։

Սասկաչևանի շրջան, Կանադա

Կանադական այս շրջանը բուհը վերջերս ավարտած այն մասնագետներին, որոնք դեռ չեն որոշել՝ ինչով զբաղվել, հիանալի հնարավորություն է տրամադրում։ Երիտասարդ էնտուզիաստներին կվճարեն 20 հազար կանադական դոլար այս շրջանում 7 տարի ապրելու և աշխատելու համար։

Նիագարայի ջրվեժ, ԱՄՆ

Եվս մեկ ֆանտաստիկ հնարավոություն, որն իրական լինելու համար անհավանական է թվում. ապրել մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկում և դրա դիմաց գումար ստանալ։ Իշխանություններն առաջարկում են 7 հազար դոլար բուհերի շրջանավարտներին երկու տարի այստեղ տեղական բիզնեսներին աջակցելու և աշխատելու համար։

Պոնգա, Աստուրիա, Իսպանիա

Այս գեղեցիկ, փոքրիկ գյուղակը, որը գտնվում է Իսպանիայի հյուսիս-արևելքում, համարվում է աշխարհում հնագույններից մեկը։ Երիտասարդներին այստեղ բերելու և տնտեսությունը զարգացնելու համար տեղի իշխանությունները յուրաքանչյուր երիտասարդ զույգի առաջարկում է 3 հազար եվրո այստեղ ապրելու համար։ Գումարած, յուրաքանչյուր նորածին երեխայի համար գյուղակում վճարում են ևս 3 հազար եվրո։ Սա հիանալի հնարավորություն է մաքուր բնություն ունեցող գեղեցիկ վայում ապրելու համար։

Ունտրեխտ, Նիդերլանդներ

Նիդերլանդներն աշխարհին հայտնի է հումանիտար և սոցիալական գիտությունների մեծ զարգացմամբ։ Սա ևս հերթական սոցիալական փորձերից մեկն է. ի՞նչ տեղի կունենա, եթե մեք քաղաքում բնակվող յուրաքանչյուր անձ հազար դոլար ստանա։

Քերթիս, Նեբրասկա, ԱՄՆ

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում առնվազն մեկ անգամ բողոքել է, որ տեղի իշխանությունները քաղաքի համար ոչ մի էական գործ չեն կատարում։ Ամերիկյան Քերթիս քաղաքը առաջարկում է որոշում կայացնել. յուրաքանչյուրը կարող է անվճար հողատարածք ստանալ, եթե քաղաքի ենթակառուցվածքի կամ մշակույթի բարելավման համար իսկապես գործող առաջարկ ներկայացնի։

Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ

Նյու Հեյվենը պետական ծրագիր է որն ստեղծվել է քաղաքի հանդեպ մարդկանց հետաքրքրությունը մեծացնելու համար։ Եթե առաջին անգամ այստեղ տուն գնեք, Ձեզ վարկ կտրամադրեն 10 հազար դրամի չափով՝ առանց տոկոսադրույքի։ Եթե այդ տանը ավելի քան 5 տարի ապրեք, ապա վարկն ամբողջապես կմարվի։ Կարող եք նաև 30 հազար դոլար ստանալ Ձեր տունը նոր էներգախնայողական սարքերով զինելու համար։ Եթե այստեղ 10 տարի ապրեք, ապա կարող եք գումարը այլևս հետ չվերադարձնել։

Բալթիմոր, Մերիլենդ

Սա Ամերիկայում յոթերորդ ամենավտանգավոր քաղաքն է, սակայն այն ցանկանում է փոխվել, այդ պատճառով էլ այստեղ տուն գնող յուրաքանչյուրին տրամադրվում է 5 հազար դոլար։ Եթե այս գումարը Ձեզ չի ոգևորում, ապա կարող եք այն կրկնապատկել՝ լքված տուն գնելով. այո, այո, դատարկ ու լքված տուն, որը վերանորոգման կարիք ունի։

Միսիմա, Ճապոնիա

Դուք միայնա՞կ եք։ Այդ դեպքում Ձեզ սպասում է ճապոնական Միսիմա բնակավայրը։ Այն գտնվում է երեք փոքրիկ կղզիների վրա, և դրա բնակչությունը կազմում է շուրջ 400 մարդ՝ հիմնականում թոշակառուները։ Միսիման ճապոնացիներին առաջարկում է 840 դոլար՝ տեղափոխման ծախսերը հոգալու համար, և որոշակի ամսական գումար՝ այս գյուղակում 3 տարի ապրելու համար։ Այստեղ կարող եք 207 դոլարով երեք ննջասենյակ ունեցող տուն վարձակալել։ Եվ վերջապես. նրանք Ձեզ կով են նվիրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել