Yerkir.am-ը գրում է.

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները փորձառու ու իմաստուն մարդիկ են և ճիշտ որոշում կկայացնեն ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ Այս մասին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ասաց  ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«ՀԱՊԿ միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատրաստ է կատարել պետությունների ղեկավարների կողմից ընդունված ցանկացած որոշում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում հետ էր կանչվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Թեև Հայաստանի՝  գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացուցիչ ունենալու ժամկետը դեռ չի սպառվել,  Բելառուսն այդ պաշտոնում ներկայացրել էր իր թեկնածուին և ստացել կազմակերպության մյուս անդամների համաձայնությունը, բացառությամբ Հայաստանի:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության համաձայն` նոր գլխավոր քարտուղարը նշանակվում է լիակատար կոնսենսուսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել