Politik.am-ը գրում է.

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  Դավոս են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը կապ էր հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ։

Մեր հարցին ի պատասխան Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ասել էր․«Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս»: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, ասաց.«Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»:

Մեզ հաջողվեց ճշտել, որ Փաշինյանը, իր կինն ու դուստրը այդ ընթացքում ապրել են Շվեյցարիայի  գերթանկարժեք հյուրանոցներից մեկում։
 Հետաքրքիր է, որ այս շքեղ վոյաժի մասին կառավարող ընտանիքը որևէ տեղեկատվություն չի հրապարակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել