Մարդկության պատմության ամենախիզախ կանանցից մեկը հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանն է: 

Related image

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կոստանդնուպոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ Նախ՝ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա սովորել ու ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը:

1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանի կազմմանը իբրև խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի  և Քոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը):

Related image

1900 թվականին ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի հետ և երկու դուստր լույս աշխարհ բերել։ 1908 թվականին վերադարձել է Պոլիս և տեսել, թե թուրքական իշխանությունն ինչպես է վերաբերվում հայերին։ 1909 թվականին նա մեկնել է Կիլիկիա, 1911-ին հրապարակել «Ավերակներուն մեջ» գործը։

Հայոց ցեղասպանություն․ մինչև 1915 թվականը

1909 թվականի ապրիլին երիտթուրքերն Ադանայում կազմակերպում են հայերի ջարդը, որին զոհ է գնում շուրջ 30.000 մարդ: Հայ մտավորականներից, գրողներից ու գործիչներից կազմվում են պատվիրակություններ, որոնք մեկնում են աղետի վայրեր: Նրանց թվում էր նաև Զապել Եսայանը, ով շուրջ երեք ամիս լինում է Ադանա, Մերսին, Սիս, Օսմանիե և այլ բնակավայրերում, լսում կոտորածների ականատես մարդկանց, գրում հոդվածներ, գեղարվեստական մի շարք գործեր: Կիլիկիայի հայության մեծ ողբերգությունը, մասնավորապես, նկարագրել է «Ավերակներուն մեջ» գրքում, «Անեծքը» վիպակում, «Նոր հարսը» և «Սաֆիե» պատմվածքներում, որոնք բոլորն էլ հրատարակվել են 1911 թվականին:

Նշումներ

Ի դեպ, «Մշակ» թերթը, անդրադառնալով «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» վերնագրով դասախոսությանը, մասնավորապես գրում է. «Տիկին Եսայեանը, ինչպէս և ամեն մի թիւրքահայ գրականագէտ, իր մաքուր հայերէնով, ախորժալուր առոգանութեամբ և նոյն իսկ ճարտասանութեամբ հաճելի տպաւորութիւն է թողնում: Դասախօսութեան այդ արտաքին հանգամանքները շատ նպաստաւոր են և խօսում են յօգուտ դասախօսի: Սակայն նոյնը չենք կարող ասել դասախօսութեան ներքին յատկութիւնների և արժանիքի մասին. իսկ այն միակողմանիութիւնը, ես աւելին կասեմ՝ ոչ թէ կուսակցական խտրական ոգին, այլ նոյն իսկ «կուսակցական ցաւագարութիւնը» (ինչպէս շատ ճիշդ արտայայտվել է «Վան - Տոսպ» թերթը) վերին աստիճանի աննպաստ և անհաճոյ տպաւորութիւն թողեցին մեզ վրա, և մենք անկեղծ ցաւ զգացինք, որ տ. Զապէլ Եսայեանը, գալով Կ. Պօլսից մեզ մօտ, համազգային այս մեծ և ահռելի աղէտի օրերին, հարկ է տեսնել մի ասախօսութեան մէջ, որ կրում էր ընդհանուր բնաւորութիւն, սահմանված էր մի հասարակական, անկուսակցական լսարանի համար, ցոյց տալ խտրական, կուսակցական ոգի: Դա վայել չէ ոչ կնոջ, ոչ գրողին և մանաւանդ վիպասանին («Մշակ», 9. II. 1916)»։

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել