Aysor.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չկա այդպիսի տարի, որ զինված ուժերում սննդի որակը, բազմազանությունը, քանակը նվազագույնը մեկ քայլ առաջ չանի:

Պարոն Աբրահամյան, վերջին շրջանում խոսվեց զինված ուժերում տեղի ունեցած մի շարք փոփոխությունների մասին, հատկապես խոսքը վերաբերում է սննդի բարելավմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները:

- Չկա այդպիսի տարի, որ սննդի որակը, բազմազանությունը, քանակը նվազագույնը մեկ քայլ առաջ չանի:

Միանգամից ասեմ` ես չեմ համարում, թե զինված ուժերի թիվ մեկ, երկրորդ կամ երրորդ խնդիրը զինծառայողներին տրվող սննդի վիճակն է: Մենք արդեն 12 տարի է` այդ ուղղությամբ լուրջ խնդիրներ չենք ունեցել: Եղել են հարցեր կապված տարբեր խմբաքանակի որակի հետ, բայց ասել, որ վերջին տարիներին սննդի հետ կապված խնդիր ենք ունեցել, չի կարելի։

Այս առումով, զինված ուժերում «սննդային հեղափոխությունը» տեղի է ունեցել դեռ 2007 թվականին, երբ արմատական փոփոխություններ տեղի ունեցան հատկապես մարտական հերթապահություն կրող անձնակազմերին տրվող սննդի որակի և ձևի մեջ: Դրանից հետո մենք անընդհատ բարելավել ենք և՛ չափաքանակները և՛ որակը: Իհարկե, միշտ էլ որակի բարձրացման տեղ ունենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել