Լուսանկարում ձախից՝ Տիգրան Պետրոսյանը, աջից՝ Հայկ Չոբանյանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց երկու նոր մարզպետի: Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ:

Մարզպետներին հարցեր չկային, և հարցը ընդունվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց: «Նորընտիր մարզպետներին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների:

Ուզում եմ ընդգծել՝ պետական կառավարման մարմինները և մարզպետները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը, ընդհակառակը՝ պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Ներկայացնում ենք նորանշանակ մարզպետների կենսագրական տվյալները.

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

Ծնվել է 1979թ. մարտի 11-ին Գյումրի քաղաքում:

Կրթություն և դասընթացներ

2016 -2017թթ. մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին,

2005 թ. պաշպտանել է գիտական թեզը. տեխնիկական գիտությունների թեկնածու է,

1996-2004թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ,

1996 թ. ավարտել է Գյումրու Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 
 

Աշխատանքային գործունեություն

2018 թ.-ից դասախոսում է Շիրակի պետական համալսարանում,

2014թ.-ից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն է,

2013-2016թթ․ եղել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող,

2002-2017թթ. դասախոսել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում,

2003-2013թթ. աշխատել է որպես Շանթ ՀԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով),

1998-2000թթ. եղել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում համակարգչային կուրսերի դասընթացավար:

Հասարակական և հանրային գործունեություն

2016թ.-ից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ է,

2016 թ.-ից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ,

2016 թ.-ից «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի խորհրդի անդամ է,

2016 թ.-ից՝ «Տարեցների պաշտպանության ցանց»-ի խորհրդի անդամ,

2015 - 2016 թթ. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ,

 2014 - 2015 թթ. եղել է Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի համակարգող,

2012 թ.-ից հանդիսանում է «Կայտբորդինգի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ,

2012-2014 թթ. եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի առցանց դրամաշնորհների համակարգի փորձագետ,

2006-2013 թթ. մի շարք տեղական ՀԿ-ներում իրականացրել է տարբեր ծրագրային գործառույթներ,

2005 թ. ՀԱՊՀ ուսանողական խորհրդի պատվավոր անդամ,

2002-2005 թթ. հանդիսացել է «ՀԱՊՀ Ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր նախագահ,

1998 թ.-ից «Արամազդ» ինտելեկտուալ ակումբի անդամ։

Անկուսակցական է։ Զինապարտ է, չի ծառայել: Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

Ծնվել է 1973 թ. ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում:

Ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1990 թ. ընդունվել և 1995 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը:

Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը:

1995 թ. ընդունվել և 1999 թ. ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը:

1995-1997 թթ. ծառայել է ՀՀ բանակում:

1997-1998 թթ. աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում:

1998-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա՝ ՀՀ արդարադատության նախարարությունում:

2001-2003 թթ. աշխատել է հրատարակչության տնօրեն:

2003 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրենն էր:

Արժանացել է պետական պարգևների:

2009 թ. պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել