«Հայաստանում նախորդ տարի կտրուկ նվազել են արտագաղթի տեմպերը: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ եթե 2017թ. երկրից մեկնած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է 36 հազար 191 հոգի, ապա արդեն նախորդ տարի արտագաղթողների թիվը պակասել է 7.5 անգամ՝ 2018թ. կազմելով 4 հազար 588 ՀՀ քաղաքացի:

Սա, իհարկե, աննախադեպ ցուցանիշ է, բայց ամբողջությամբ չի գոհացնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը 2019թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, նվազել է 7.6 հազարով:

Բացի այդ, շարունակվել է ծնելիության ցուցանիշի նվազումը, պարզապես ոչ այն ահագնացող տեմպերով, ինչ նախկինում էր. 2017թ. համեմատ՝ 2018 թ. ընթացքում ծնվածների քանակը պակասել է 1198-ով: Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ ժողովրդագրական աղետը կանխելու ուղղությամբ»,-գրում է թերթը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել