«ՀԱԿ վարչության անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյա­նին, որպես վարչապետի խոսնակ, բա­րեհաջող տեղավորելով նոր կառավա­րությունում, հիմա էլ ՀՀ առաջին նա­խագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրթում»:

Իշխանական կուլիս­ներում շրջանառվող խոսակցություն­ների համաձայն՝ լևոնականները Նիկոլ Փաշինյանին փորձում են համո­զել, որ ՀՀ ռազմական նախկին դատա­խազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պետք է պաշտոն ստա­նա, և ամենաքիչը նա կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:

Վերջիններիս կարծիքով՝ «Մարտի 1-ի» գործով նա կարող է օգտակար լինել Ն. Փաշինյանին, որպեսզի հանկարծ իրադարձու­թյունների անիվը հակառակ ուղղությամբ չպտտվի և իրենց համար ոչ ցանկալի արդյունք չունենա:

Սակայն այս գաղափարն այդքան էլ Ն. Փաշինյանի սրտով չէ, նա համոզված է, որ Ջհանգիրյանի դեպքում հանրությունը կհիշի ոչ միայն լևոնական անցյալը, այլ նաև վերջինիս դատախազ աշխա­տած տարիների աղմկոտ գործերը»,-գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել