Բաղադրիչներ
- սպագետտի - 250 գ
- պանիր - 150 գ
- խոզապուխտ - 200 գ
- կարագ - 40 գ
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- օրեգանո - 0,5 թ/գ
- դափնու տերև (лавровый лист) - 1 հատ
- սխտոր - 2 ատամիկ
- շաքարավազ - 1 պտղունց
- աղ
Պատրաստման եղանակը
Խոզապուխտը երկար-երկար կտրատում ենք։

Պանիրը քերիչով անցկացնում ենք։

2 ճ/գ լոլիկի մածուկը լցնում ենք 1 բաժակ սառը ջրի մեջ։

Ավելացնում ենք օրեգանոն, 2 պտղունց աղը, 1 պտղունց շաքարավազն ու լավ խառնում ենք։

Կարագն ու խոզապուխտը լցնում ենք տապակի մեջ և 5 րոպե եփում ենք միջին ուժգնության կրակի վրա։

Ավելացնում ենք սոուսը։

Ավելացնում ենք դափնու տերևն ու ճզմած սխտորը։ Լավ խառնում, ապա 5-7 րոպե շոգեխաշում ենք։

1,5 լ ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք 1 թ/գ աղը, սպագետտին եփում ենք, ապա քամում ենք ջուրը։

Տաք սպագետտիին ավելացնում ենք պանիրը, ապա՝ տաք սոուսը։

Լավ խառնում ենք, որպեսզի պանիրը վերջնականապես հալչի։

Մատուցում ենք անմիջապես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել