Panorama.am-ը գրում է.

ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է Հայաստանում համացանցի օգտատեր 15-24 տարեկան երիտասարների առցանց բռնության, կիբեր-բուլիինգի և թվային ոտնձգությունների ենթարկվելու վտանգի մասին և կոչ անում համաձայնեցված գործել կանխարգելելու ու վերջ դնելու երեխաների և երիտասարդների հանդեպ բռնությունը համացանցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ անվտանգ համացանցի օրվա այս կոչը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ավելի քան 160 երկրից ավելի քան 1 մլն երիտասարդների մասնակցությամբ իրականացրած հարցումների արդյունքների վրա: Երիտասարդները բովանդակալից պատասխաններ են տվել, թե ինչ պետք է անեն իրենց ծնողները, ուսուցիչները և քաղաքականություն մշակողները երեխաների անվտանգությունը պաշտպանելու համար: Նրանց կարծիքով բուլիինգը և կիբեր բուլիինգը կանխարգելող ամենահզոր գործիքներից մեկը բարությունն է:

«Մենք լսել ենք աշխարհի տարբեր ծայրերում երեխաներին ու երիտասարդներին և նրանց ասելիքը հստակ է՝ համացանցում բարությունն անհետանում է։ Ահա թե ինչու Անվտանգ համացանցի օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլորին կոչ է անում առցանց տիրույթում լինել բարի և համացանցը բոլորի համար անվտանգ դարձնելու ջանք չխնայել»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Բարձր եկամուտ ունեցող երկրներում կիբեր բուլիինգի տարածվածության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվայլների համաձայն՝ երեխաների և երիտասարդների 5–21 տոկոսը կիբեր բուլիինգի զոհ է դառնում: Ի դեպ աղջիկների՝ կիբեր բուլիինգի ենթարկվելու հավանականությունն ավելի բարձր է, քան տղաների դեպքում: Աշխարհում 15–24 տարեկան երիտասարդների միջինը 70,6 տոկոսը համացանցի օգտատեր է:

Աղբյուրը հայտնում է, որ Հայաստանում առցանց բնակչությունը գնալով ավելի է երիտասարդանում. մինչև 15 տարեկան երեխաների 54,1 տոկոսը համացանցի օգտատեր է: Չնայած նրան, որ ավելի մեծ տարիքի երեխաներն ավելի հավանական է, որ ենթարկվեն կիբեր բուլիինգի, ոչ մեկը պաշտպանված չէ վտանգավոր բովանդակությունից, սեռական շահագործումից և թիրախավորված վիրավորանքներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել