Հիշեցնեմ,որ երբ 2 տարի առաջ Էլնուր Հուսեյնզադեն գերեվարվեց հայերի կողմից,Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեծ,ըստ որի,այդպիսի անուն ազգանունով զինծառայող չկա ադրբեջանական բանակում, որին հաջորդեց Հուսեյզադեի մոր հարցազրույցը Istipress. com կայքին,որի ժամանակ վերջինս բացահայտեց Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչության սուտը և ապացուցեց,որ 2015 թ-ին զորացրվելով բանակից ասկյար Հուսեյնզադեն մինչև գերի ընկնելը որպես պայմանագրային զինվոր է ծառայել ադրբեջանական բանակում...Ասկյար Էլնուրի մոր բացահայտումներից հետո Ադրբեջանի ՊՆ-ն ստիպված եղավ նոր հայտարարությամբ հանդես գալ և Հուսեյնզադեին մեղադրեց անկարգապահության և բազմաթիվ հանցագործությունների մեջ...
Զավեշտալին այն է,որ այս ամենից հետո Բաքվում երազում էին,որ Հուսեյնզադեն պետք է վերադառնար Ադրբեջան...
Ի դեպ,վերջին տեղեկությունների համաձայն Ադրբեջանի իշխանություններն Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում....
Միակ վտանգը Էլնուրի համար Բելառուսն է...Եթե վերջինս հայտնվի Բատկայի հայրենիքում,չեն կասկածում,որ Լուկաշենկոն կլորիկ գումարով կվաճառի Էլնուրին ինքնահաստատման հետ խնդիրներ ունեցող ապշերոնյան բռնապետին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/2089765131107425
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել