Gallup-ի տվյալների համաձայն՝ միլենիալների (1983 թվականից հետո ծնվածների սերունդ)  շուրջ 60%-ը միայնակ են, և սա տեղի է ունենում համացանցի ժամանակաշրջանում։ Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչո՞ւ է 2-3 հանդիպումից հետո հաճախ ընդհատվում շփումը։

Ապրում է ծնողների հետ

Պատկերացրեք՝ ռեստորանից հետո ձեզ հրավիրում են տուն՝ մեկ բաժակ սուրճ խմելու, սակայն խնդրում են ցածր խոսել, որովհետև ծնողները քնած են հարևան սենյակում։ Այո, ձեր ընտրյալն ապրում է ծնողների հետ։ Դա շատ հարմար է․ մայրը միշտ կերակրում է, կարգի է բերում տունը, լվանում է։ Նա նաև առօրյա ծախսերի համար գումար է տալիս։ Նրանից կարող է լավ ընկեր ստացվել, սակայն ամուսին՝ այդքան էլ չէ։

Մարդ-քանդակագործ

Զուգընկերոջը դիտարկում է որպես «հումք», որից պետք է պատրաստել գեղեցիկ արձան, հակառակ դեպքում չի համապատասխանի ինտերիերին։ Եթե ձեզ անընդհատ համեմատում են և ուղղություն են ցույց տալիս, ապա դուք հանդիպել եք «քանդակագործի»։ Ինքը՝ քանդակագործը, կարող է իրեն թույլ տալ ցանկացած բան և չի ընդունի ոչ մի հակաճառություն։

Խմիչքի սիրահար

Առաջին հայացքից սովորական մարդ է՝ ուրախ, շփվող, սակայն խմում է և, իհարկե, ռեստորանում։ Այո՛, նաև տանը։ Անգամ նախաճաշի ժամանակ սուրճի փոխարեն գարեջուր է նախընտրում։ Հասկանալի չէ՝ կարելի է նրան հարբեցող անվանել, թե ոչ, սակայն սպիրտային խմիչքներն այնքան մեծ տեղ են զբաղեցնում նրա կյանքում, որ նա էլ է դադարում նկատել։ Փոխարենը նկատում է նա, ում հետ ցանկանում է հարաբերություններ ստեղծել։ Եվ արդյունքում, որպես կանոն, աշխատում են նրանից հեռու մնալ։

Վեճերի սիրահար

Այսպիսիների համար ցանկացած մանրունք կարող է վեճի պատճառ դառնալ։ Նրանք ասես ուրախանում են, երբ որևէ թերություն են գտնում, քանի որ դա առիթ է՝ իրենց ունակությունները ցուցադրելու համար։

Մարդ-սմարթֆոն

Դուք պատմում եք որևէ պատմություն և ամենադրամատիկ պահին նկատում եք, որ ձեր զրուցակիցը նայում է հեռախոսին։ Այո՛, գործնականում նա ընդհանրապես իր հեռախոսից չի կտրվում․ երբ ֆիլմ եք նայում, նա կարդում է իր մեկնաբանությունները, ընթրիքի ժամանակ տեսանյութեր է դիտում և այլն։ Եթե նա բառացիորեն ապրում է սոցիալական ցանցերում, ապա այնտեղ էլ թող սեր փնտրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել