Armtimes.com-ը գրում է.

Շիրակը դեռ նշանակված մարզպետ չունի, պարտականությունները կատարում է առաջին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը: Ժամանակ առ ժամանակ թեկնածուների անուններ են շրջանառվում: Այսօր, մասնավորապես, Գյումրիում խոսակցություններ էին շրջանառվում, որ «Իմ քայլը» դաշինքից ԱԺ ընտրություններում առաջադրված վարկանիշային թեկնածու Տիգրան Պետրոսյանն իր մերձավորների մասնակցությամբ փոքրիկ հյուրասիրություն է կազմակերպել եւ ասել, թե իրեն Շիրակի մարզպետ են նշանակել:

«Նման բան չի եղել, ես ոչինչ չեմ ասել, նաեւ այդ մասին կառավարության որոշումը չկա: Վաղը կառավարության նիստը կլինի, սպասենք նիստին, եւ դրանից հետո բոլորիս համար ամեն ինչ պարզ կդառնա»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Տիգրան Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել