Panorama.am-ը գրում է.

2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնանկում: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է տարբեր տեսակի կոշկեղենի՝ 3.3%, հագուստի՝ 1.5%, վառելանյութի և քսայուղերի՝ 1.2%, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.1%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.8%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.5%, դեղագործական ապրանքների՝ 0.2%, գորգերի և հատակի ծածկերի, գրասենյակային պարագաների 0.1% գնանկում:

Դրան զուգընթաց, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի գներն աճել են 0.4%-ով, մաքրող, լվացող միջոցներինը և բնակարանի խնամքի այլ պարագաներինը՝ 0.5%-ով, կահույքինը և կահավորանքինը՝ 0.8%-ով, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գները՝ 0.9%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել