Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը Կատարի Պետությունում դեսպանություն կունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

Կատարում ՀՀ դեսպանի նստավայրը կլինի Դոհայում:

Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ դեսպանության պահպանման ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 93.7 մլն դրամ, որից 53.5 մլն դրամը երեք տարի ժամկետով պատրաստ է տրամադրել կատարական կողմը, իսկ 40.2 մլն դրամի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտականհարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին: 2014թ. Կատարում ՀՀ դեսպան է նշանակվել Գեղամ Ղարիբջանյանը, ով նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել