Իրինա Թովմասյանը երեկ ընկերների հետ միասին նշել է իր ծննդյան օրը: BlogNews.am-ի հետ զրույցում Իրինան պատմել է տոնական խնջույքի, անակնկալների և ստացած տպավորությունների մասին․ «Օրս անցկացրել եմ շատ բարձր տրամադրությամբ, իմ սիրելի ընկերների հետ: Աղջիկներով էինք հավաքվել, լիաթոք ուրախացել ենք, անակնկալներ կային, խաղեր: Ամեն ինչ շատ լավ անցավ»:

Իրինայի խոսքով՝ յուրաքանչյուր տարի ընկերների ցուցակը շատանում է. «Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են ընկերանում կամ տարիների ընթացքում զտում իրենց ընկերներին: Ես կարող եմ յուրաքանչյուր տեղում շատ մոտ ընկերուհի ձեռք բերել, և երբ նայում եմ իմ ընկերների ցանկին, այնքան հետաքրքիր է, մեկը մի աշխատանքի վայրից է, մյուսը մեկ այլ բնագավառից է մնացել, մեկը՝ դասարանից, քրոջս՝ Լուսինեի միջոցով շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, ովքեր ներկա էին ծնունդիս»:  

Ծնունդի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներով Իրինան է զբաղվել, բայց նշում է, որ օգնել է ընկերուհին՝ Նելլի Պողոսյանը. «Ես որոշել էի, թե ինչ ծրագիր է լինելու, թե որտեղ եմ նշելու, ամեն ինչ պլանավորել էի»:   

Իրինան անկեղծանում է, որ իր ծննդյան օրը միշտ էլ տոն է իր համար, անգամ երեխաներից ավելի շատ է ուրախանում. «Ինձ համար շատ առանձնահատուկ են աղջիկներիս նվիրած բացիկները, քրոջս և ավագ աղջկաս մաղթանքները, որովհետև իրենց մաղթանքներն այնքան թանկ են, որ քիչ է մնում՝ կտրեմ ու պահեմ անընդհատ: Մայրիկիս համբույրը, ամուսնուս նվիրած դաշտային գեղեցիկ ծաղիկները, որ սիրում է ինձ նվիրել»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Իրինա Թովմասյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել