ՀՀ վարչապետի որոշմամբ Հակոբ Ավագյանն ազատվել է  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հակոբ Ավագյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ նա փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2018 թ-ի հուլիսի 17-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել