Գիտնականները մի մարդու պատմության մեջ ամենահարուստն են համարում, հաղորդում է Live Science-ը:
Իլինոիս նահանգի Northwestern University պատկերասրահը ցուցադրում է «Կատալոնյան ատլաս» միջնադարյան ձեռագրի վերարտադրությունը: Դրա վրա պատկերված է Արևմտյան Աֆրիկայի արքա Մանսա Մուսան: Փորձագետները նրան մարդկության պատմության մեջ ամենահարուստն են համարում:
Նկարում Մուսան նստած է առևտրային երթուղիների խաչմերուկում, ձեռքին՝ ոսկե մետաղադրամ:
Տեղեկացվում է, որ միջնադարում Մալի անունով մի պետություն է եղել, որը Մանսա Մուսան կառավարել է մոտ 30 տարի: Տարածաշրջանը հարուստ է եղել աշխարհում ամենամաքուրը համարվող ոսկով. այն մեծ պահանջարկ է ունեցել աշխարհի շուկաներում:
Այս «բիզնեսը» վերահսկել է Մուսան: Նշվում է, որ նրա հարստությունը այնքան մեծ է եղել, որ այժմ դժվար է նման հարստություն պատկերացնել մեկ մարդու ձեռքում: