Գլոբալ տաքացման հետևանքով XXI դարի վերջին Համաշխարհային օվկիանոսի ջրերի գույնը կփոխվի: Պատճառը կլինի կապտականաչ ջրիմուռների և այլ ֆիտոպլանկտոնների արագ աճը:

Փոփոխություններն աչքի չեն զարնի. օվկիանոսը նախկինի նման կապույտ կլինի մերձարևադարձային և վառ կանաչ հասարակածային գոտում և բևեռներում, մեջբերում է ՌԻԱ Նովոստին Nature ամսագրում հրատարակված հոդվածը, սակայն ավելի ցայտուն ու պայծառ կդառնա քլորիֆիլի խտության աճի պատճառով: Այնուամենայնիվ, դա զգալիորեն կազդի սննդի շղթաների վրա:

Օվկիանոսի ծաղկման կլիմայական հետևանքները հնարավոր չէ լիովին կանխատեսել, նշել են գիտնականները: Այս երևույթի առաջին դրսևորումը հանգեցրել է ձկների և կենդանիների զանգվածային մահացության ջրիմուռների արտանետած թթվային թունավորումներից:

Հունվարի վերջին գիտնականները հայտարարել են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել Երկրի որոշ շրջաններում խմելու ջրի պակասի: Կլիմայի փոփոխությունները կարող են որոշ տարածքներ ավելի խոնավ, իսկ մյուսներն ավելի չորային դարձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել