Հոլիվուդյան դերասան Լիամ Նիսոնի հետ հրապարակված հարցազրույցը, որում նա խոսել է թողարկվող «Ձյուն մաքրողը» ֆիլմի մասին, սկանդալային է դարձել, գրում է The Independent-ը։

Պատճառը, օգտատերերի կարծիքով, դերասանի ռասիստական բնույթի հայտարարություններն են։

Նիսոնը խոստովանել է, որ հասկանում է իր հերոսին, որը կորցնելով որդուն, սկսում է թմրամաֆիայից վրեժխնդիր լինել․ չէ որ մի քանի տարի առաջ անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել դերասանի մտերիմներից մեկը։

«Ի՞նչ գույն ուներ նրանց մաշկը։ Նա ասաց՝ սև։ Շուրջ մեկ շաբաթ ես շրջում էի փողոցում և սպասում, որ այդ սևամորթ տականքները դուրս գան և հարձակվեն ինձ վրա, որպեսզի սպանեի նրանց»,-ասել է աստղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել