Panorama.am-ը գրում է.

Տաքսու վարորդները Երևանի իշխանություններից պահանջում են հանել կարմիր գծերն ու տեսախցիկները։

«Մինչև ընտրությունները 100 տոկոս ասացին՝ ոչ կարմիր գծեր են լինելու, ոչ  կամերաներ են լինելու։ Ժողովուրդը, տաքսու վարորդները հենց առաջին պահանջը դա ներկայացրեցին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց տաքսու վարորդ Էդուարդ Արշակյանը։

Նրա խոսքով, եթե քաղաքային իշխանությունները չվերացնեն կարմիր գծերը, չհանեն տեսախցիկները, ապա իրենք պահանջելու են Հայկ Մարությանի հրաժարականը։

«Եթե այսպես շարունակվի, ապա մենք որոշել ենք՝ հինգշաբթի օրը տաքսու վարորդներով հավաքվելու ենք Ազգային ժողովի դիմաց, ցույց ենք անելու, փակելու ենք բոլոր ճանապարհները»,-ասաց նա։

Մյուս բանախոս՝ տաքսու վարարոդ Էմիլ Սահակյանն էլ դժգոհեց, տաքսու վարորդների համար ոչինչ էլ չի փոխվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել