The Daily Mail-ը հրապարակել է երգիչ Մայքլ Ջեքսոնի մանկապղծության գործով հարցաքննության դեռևս անհայտ տեսանյութը:

Տեսահոլովակը նկարահանվել է 1996 թ.-ի մարտի 1-ին, Նյու Յորքի Four Seasons հյուրանոցում:

Տեսանյութից երևում է, որ նկարահանման ընթացքում երգիչը նյարդայնանում է, անտեղի ծիծաղում և, կարծես թե, չի գիտակցում իրեն առաջադրվող մեղադրանքների լրջությունը:

1993թ.-ին Ջորդան Չենդլերի հայրը Ջեքսոնին մեղադրել է իր 13-ամյա որդու նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Երգիչը Չենդլեր ընտանիքին 22 մլն դոլար վճարեց, որից հետո երեխան հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում, և գործը կարճվեց բավարար ապացույցների բացակայության պատճառով:

2004թ.-ին Ջեքսոնին կրկին մեղադրանք առաջադրվեց, գործը հասավ դատարան, որտեղ նրան անմեղ ճանաչեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել