Armenpress.am-ը գրում է.

Երկար ժամանակ սոցցանցերում գտնվելը կարող Է հանգեցնել ոչ ճիշտ ինքնագնահատման, ֆրուստրացիայի եւ ընկճախտի. դրան հատկապես ենթակա են երեխաները եւ դեռահասները, ուստի ծնողները պետք Է հատուկ ուշադրություն դարձնեն նրանց վարքագծի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին ասել Է Բեռլին-Վայսենզեի Սուրբ Հովսեփի հիվանդանոցի տարածաշրջանային կարգադրիչ տնօրեն եւ բժշկական մասի տնօրեն, գիտությունների դոկտոր, հոգեբույժ Իրիս Հաութը:
2017 թվականին Գերմանիայում անցկացվել Էր հարցում, որին մասնակցել Էին 12-ից մինչեւ 17 տարեկան հազարից ավելի երեխաներ ու դեռահասներ: Հարցման մասնակիցների մեծամասնությունը հայտարարել Էր, որ սոցիալական ցանցերից օգտվում Է օրական 2,5-3 ժամ, նրանք հիմնականում աղջիկներ Էին: Յուրաքանչյուր երրորդը հայտարարել Էր, որ սոցիալական ցանցերից օգտվում Է, «որպեսզի չմտածի տհաճ բաների մասին»: Հարցվածների 14 տոկոսը հայտարարել Էր, որ չի կարողանում դադարեցնել սոցիալական ցանցերից օգտվելը: 13 տոկոսը հայտարարել Էր, թե համաձայն Է այն պնդմանը, որ իրեն դժբախտ Է զգում, եթե սոցիալական ցանցերից չեն կարողանում օգտվել: 
«Դա (սոցցանցում գտնվելը) կարող Է վերածվել կախվածության: Մարդն անհանգիստ եւ լարված Է դառնում, երբ ինքը ներկա չԷ ցանցում: Ծնողների համար պետք Է ազդանշան լինի, եթե երեխաները Համացանցում գտնվում են օրական 2 ժամից ավելի, անտեսում են դպրոցը սոցիալական ցանցերում ակտիվության պատճառով, իրենց հեռու են պահում շրջապատի մարդկանցից եւ դառնում անտարբեր: 
Սկզբունքորեն կարեւոր Է երեխաներին ու դեռահասներին մեդիական գրագիտություն սովորեցնել: Ի դեպ, դա նաեւ վերաբերում Է չափահաս օգտատերերին, որոնք կարող են օրինակ ծառայել իրենցից կրտսերների համար: Դա նշանակում Է, որ կարելի Է օգտագործել տեղեկատվության նոր միջոցների առավելությունները, շփվել ամբողջ աշխարհի հետ եւ կապ պահպանել ընտանիքի ու ընկերների հետ, բայց ժամանակի առումով սահմանափակ, «մեդիական դիետայի» պահպանմամբ: Եվ, անշուշտ, չի կարելի անտեսել ընկերների հետ իրական շփումն այստեղ ու այժմ, տեսողական շփումով, հպումներով»,-հավելել Է հոգեբույժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել