Միջին դարերում կենդանիների մասնակցությամբ դատավարությունները սովորական երևույթ էին համարվում։ Այդ ժամանակնրեում բացակայում էր խտրականությունն ըստ ծնունդի ու տեսակի։

  • 1545 թ. Շվեյցարիայում դատավարություն կայացավ բզեզների մասնակցությամբ։ Փաստաթուղթ էր կազմվել, որում ասվում էր, որ բզեզները պետք է ապրեն հատուկ նրանց համար նախատեսված առանձին վայրերում։ Մոտակայքում գտնվող այլ բնակիչներին խստորեն արգելվում էր ինչ-որ վնաս հասցնել բզեզներին ու նրանց բնակավայրին։

  • Իսպանիայի Չեմարենե քաղաքում դատապարտել են խլուրդի, քանի որ 1540 թ. այդ խլուրդը փչացրել էր մի ամբողջական գոբելեն։ Անհավատալի է, սակայն խլուրդին գլխատման էին դատապարտել։

  • Մորեխը մեղադրվում էր խաղողի վազը վնասելու մեջ։ Այս դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սան-Ժան-դը-Մոլիեն քաղաքում 1545 թ.։ Դատարանում ներկա էին նաև փաստաբաններ, որոնցից մեկը հանդես էր գալիս քաղաքի բնակիչներից մեկի անունից։ Երկրորդը, համապատասխանաբար, պաշտպանում էր միջատների շահերը։ Մորեխն անհետացավ՝ չսպասելով անգամ դատարանի որոշմանը։ Դատական նիստը որոշեցին հետաձգել այնքան, մինչև որ վերադառնա մորեխը։

  • Կրկին Ֆրանսիա։ 1120 թ. դատապարտեցին մկներին, քանի որ դրանք ոչնչացրել էին ցորենի պաշարները։

  • 1313 թ. Ֆրանսիայում ցուլը մի մարդու հաշմանդամ էր դարձել։ Դատարանը չէր կարող անտարբեր մնալ այս իրադարձության նկատմամբ։ Գործի քննությունից հետո դատավճիռ կայացվեց. ցուլը մեղավոր ճանաչվեց ու մահապատժի դատապարտվեց։ Վերջինիս կախաղան բարձրացրին։

  • XIV դարում Շվեյցարիայի Կուրա քաղաքի բնակիչները դատի տվեցին սպիտակ որդերին։ Դատավարությունն անցկացվեց առանց մեղադրյալների ներկայության, քանի որ «նրանք այդպես էլ չհայտնվեցին դատարանում»։ Քանի որ դատարանը կարծում էր, որ հումանիստական քայլ չի լինի կենդանի էակներին՝ որդերին, զրկել գոյության իրավունքից, որոշում կայացրեց, համաձայն որի դրանց անտառում հատուկ տարածք պետք է հատկացվեր, որտեղ որդերը կապրեին խաղաղ և ոչ ոքի վնաս չէին հասցնի։

  • Ֆրանսիայում բնակվող Բարտոլմի-Շանսոնե անունով փաստաբանը հայտնի էր նրանով, որ դատարաններում պաշտպանում է մկներին ու առնետներին։ 1480 թ. դատարանում նա խիզախորեն հայտնեց, որ կրծողնեը նիստին չեն ներկայացել, քանի որ նրանց «բնակության տարածքը» չունի հստակ սահմաններ։ Հենց այդ պատճառով նրանք պատշաճ կերպով ծանուցում չեն ստացել և հետևաբար չեն կարողացել դատարան ներկայանալ։ Թաստաբանը նաև նշեց, որ բոլոր մկներին դատապարտել չի կարելի։ Հարկավոր է ապացուցել դրանցից յուրաքանչյուրի մեղքը։ Բնականաբար, դատարանն այլ բան չէր կարող անել, քան կարճել գործը։

Պատմությանը հայտնի են նաև դեպքեր, երբ դատապարտել են ոչ միայն կենդանիների, այլև բույսերի։ Հենրիխ IV-ի թագավորության օրոք որպես մեղադրյալ էր ներգրավվել սեխը։ Պտղին մեղադրում էին թագավորի ստամոքսում ցավեր առաջացնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել