Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում, խմբագրի կողմից հայտ է ներկայացվել ԱԳՆ հավատարմագրվելու և լրագրողական գործունեություն ծավալելու համար, ԱԳՆ-ում հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն էր ուղղված և դա մեզ համար բնական գործընթաց է։ Մեր կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունն ինչ որ ձևով սահմանափակելու ուղղությամբ»,- ասաց Աննա Նաղդալյանը։

«Ermenihaber.am»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել