«ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի որոշման արդյունքում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) թվով 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը: Օրեր առաջ նրանք ծանուցումներ են ստացել, որում ասվում է՝ մարտի 31-ից ազատված են աշխատանքից: ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառուցվածքներում աշ­խատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն, կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլևս չկա բազային ֆինանսավորում:

Պարզ խոսքով, այդ որոշմամբ՝ ան­միջապես Գիտության պետական կոմիտեից կամ կառավարությունից բազային ֆի­նանսավորում ստացող գիտահետազոտական միավորներն այլևս չեն ստանալու այդ ֆինանսավորումը, այն փոխարինվելու է մրցութայինով՝ տենդերի պես:

Ընդ որում, խոսքը միայն ԵՊՀ-ին չի վերաբերելու, այլ նաև Բժշկական համալսարանին, Ֆիզի­կայի ինստիտուտին, Ազգային պոլիտեխնիկական համալսարանին և այլն:

Փակվե­լու են մի քանի տասնյակ գիտական ինստիտուտներ, կենտրոններ ու լաբորատորիա­ներ, որտեղ աշխատում են անվանի և միջազգային ճանաչում ունեցող գիտնական­ներ, որոնք այդ հաստիքները զբաղեցնում են մրցութային կարգով (3-5 տարի ժամկե­տով): Որոշումը տարածվելու է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմերի վրա:

Մինչ գիտության ոլորտի աշխատակիցները փորձում են հաս­կանալ Փաշինյանի կառավարության այս որոշման տրամաբանությունը, թավշյա հե­ղափոխության որոշ կողմնակիցներ արդարացնում են այն՝ ասելով, թե այդ գիտահետազոտական հիմնարկներում աշխա­տողների 60-80 տոկոսը «պարապ կո­ֆե խմողներ» են, որոնք գիտական որևէ արդյունք չեն տալիս, և պետք է կրճատել նրանց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել