«Փետրվարի 1–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: 

Նշենք, որ մինչ այդ Ավետ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Նախորդ տարվա մարտին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ավետ Ադոնցը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և  տարվա կտրվածքով ստացած եկամուտների մասին:

Անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալների՝ Ավետ Ադոնցի դրամական միջոցը 2017 սկզբում կազմել է 65 000 եվրո, իսկ նշված հարկային տարվա վերջում այն ավելացել է՝ կազմելով 80 000 եվրո: 

Իսկ եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 51 017 եվրո: Ավետ Ադոնցը դիվանագիտական կորպուսում է դեռ 1992 թվականից»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել