Գյուղապետերի դեմ հետհեղափոխական արշավի երկրորդ սերիան է սկսվել: Թիրախում ոչ միայն Մանվել Գրիգորյանի եղբո­րորդին է՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի գյուղապետը, որի մասին լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվ լուսաբանում են, այլև ուրիշ համայնքապետեր: 

Երեկ տեղեկություն ստացանք, որ Արարատի մարզի որոշ համայնքապետերի դեմ ստորագրահավաք են նախաձեռնում: Առաջին պլանում, այսպես կոչված՝ ակտիվ «հակահեղափոխական­ներն» են, օրինակ՝ Սուրենավանի գյուղապետը, որն ապրիլյան քայլարշավի օրերին կանխում էր Փաշինյանի համակիրների երթը դեպի Երևան: Ստորագրահավաքի նախաձեռնողները, ի դեպ, հայտարարում են, որ ունեն մարզային իշխանու­թյունների աջակցությունը»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել