Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության  տվյալներով՝ երկրում ՀՆԱ-ի աճը 2018-ին նախնական գնահատականներով կազմել է 2.3 տոկոս: Տնտեսության աճի տեմպերը 2018-ին  դարձել են ամենաբարձրը 2012թ-ից հետո, երբ աճը կազմել էր 3.7 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2013-ին արձանագրված տվյալներով՝ Ռուսաստանում վերջին տարիներին  ՀՆԱ-ի աճի գնահատականը 1.8 տոկոսից չէր բարձրացել, ամենավատ ցուցանիշը գրանցվել էր 2015թ-ին, երբ ՀՆԱ-ն նվազել էր 2.5 տոկոսով:

ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով 2018թ-ին կազմել է 103 տրլն 626.6 մլրդ ռուբլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել