Այս օրերի ընթացքում շրջելով եվրոպական տարբեր մայրաքաղաքներով, բազմաթիվ հանդիպումներ ունենալով պատգամավորների, քաղաքական գործիչների եւ տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ՝ ցավով փաստում եմ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր, որից ամեն մեկն ինչ-որ մի բան պոկելու, ստանալու, այլ ոչ թե առաջարկելու, տալու կամ իրապես աջակցելու ցանկություն ունի։

Անլրջություն, անհասկացվածություն եւ downshifting․ սա է, ավաղ, եվրոպական քաղաքական շրջանակների իրական վերաբերմունքը մեր երկրին իշխանափոխությունից հետո։ Եվ մեկ տարվա ընթացքում Մերկել-Փաշինյան երկու այցելություններից ծնված ըմդամենը մեկ՝ պոլիտեխնիկների միջեւ համագործակցության մասին պայմանագիրը, դրա մի փոքր, բայց անհերքելի ապացույցներից է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել