Aysor.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի՝ ավելի քան 450 աշխատակցի աշխատանքից ազատելու որոշումը գիտության նկատմամբ վերաբերմունք է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Աննա Քոթանջյանը՝ հավելելով, որ խոսքը մի քանի հարյուր աշխատակցի մասին չէ, խնդիրը համակարգային բնույթ է կրում։

Հարցին՝ ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել վերոնշյալ 450 աշխատակիցները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ճիշտ այդքան մարդ է աշխատում ԵՊՀ գիտահետազոտական լաբորատորիաներում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով: Հենց այս որոշման արդյունքում էլ բազմաթիվ գիտաշխատողներ այսօր կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել