«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպի հեղինակ Ջերոմ Սելինջերի ընտանիքը մտադիր է հրապարակել ամերիկացի գրողի չհրատարակված գործերը:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, գրողի որդին՝ Մեթ Սելինջերը, սկսել է աշխատել իր հայրիկի տեքստերի վրա 2011 թվականից: Նրա խոսքով՝ չհրատարակված գործերի ընթերցումն իր մեջ շատ հույզեր է առաջացրել: Նա հավելել է, որ ընթերցողների առաջ պատասխանատվություն է զգում հրապարակելու այդ տեքստերը: Սակայն Մեթ Սելինջերը չի բացահայտել հրապարակման պատրաստվող գործերի բովանդակությունը:

«Նա մարդ էր, որ գրել է 50 տարի՝ չհրապարակվելով, այնպես որ՝ շատ նյութ կա»,- հայտարարել է գրողի որդին: Նա նաև նշել է, որ հրատարակման համար տարիներ կպահանջվեն:

XX դարի ամերիկյան գրականության դասական Ջերոմ Սելինջերը ծնվել է 1919 թվականին Նյու Յորքում: Նրան մեծ հռչակ է բերել միակ հրատարակված վեպը՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» (1951):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել