Նիկոլայ Էպլեն (բանասեր, լրագրող, թարգմանիչ) Հարի Փոթերի մասին վարկանիշ է կազմել: Նա ցուցակը բաժանել է վատագույնից լավագույն մասերի:

Յոթերորդ տեղում հայտնվել է «Հարի Փոթերը և Գաղտնի սենյակը»: Բանասերի կարծիքով՝ կախարդ-տղայի մասին երկրորդ գիրքը ուղղակի «Փիլիսոփայական քարի» շարունակությունն է, ոչ թե ինքնուրույն ստեղծագործություն:

Էպլեի կարծիքով՝ լավագույնը «Հարի Փոթեր և Մահվան պարգևները» գիրքն է: Նա կարծում է, որ այս գիրքը սագայի գագաթնակետն է, քանի որ այն այլևս չի ներկայանում որպես մանկական գրականություն: Նա «Մահվան պարգևները» համարում է լիարժեք մեծահասակների ստեղծագործություն, որը առաջադրում է բարոյականության, փիլիսոփայական և կրոնական լուրջ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել