Կենսաբանները պարզել են, թե ինչն է ազդում սուրճի համային հատկանիշների վրա և ինչպես ըմպելիքի կատարյալ բաղադրատոմս ստանալ: Սուրճի համը կարող է փոխվել որոշ մանրէների ազդեցության ներքո, որոնք առկա են հատիկների չորացման ժամանակ:

Կենսաբանները գիտեն, որ ֆերմենտացման գործընթացում ներգրավված են բազմաթիվ մանրէներ, սակայն մինչև վերջերս դրանց ազդեցությունը չի ուսումնասիրվել: Հատիկի յուրաքանչյուր տեսակ արտադրության ժամանակ վերամշակվում է տարբեր եղանակներով, ինչի արդյունքում ձևավորվում է համը: Գիտնականները պարզել են, որ երկար խմորումը բարելավում է ըմպելիքի համը, հետո այդ երեւույթի բազմաթիվ ուսումնասիրություններ են անցկացվել:

Մանրակրկիտ ստուգվել են սուրճի նմուշների մանրէների կազմը, որոնց տեսակի և քանակի ազդեցությամբ փոփոխվել է սուճի հատկությունները: Բավարար երկար ֆերմենտացված հատիկների մանրէների փոփոխված կազմը ըմպելիքին հարուստ մրգային բույր է հաղորդում, ինչպես նաև նպաստում առավել երկար պահպանմանը: Նման ուսումնասիրությունները կօգնեն ֆերմերներին լավացնել սուրճի համային հատկանիշները, բայց ուսումննասիրությունները շարունակվում են մանրէների ազդեցության այլ օրինաչափություններ հայտնաբերելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել