Armdaily.am-ը գրում է.

Արդեն 5 օր Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները փակում են գյուղապետարանը՝ պահանջելով համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։ Վերջինս դեմ շուրջ 2 տասնյակի հասնող քրեական գործեր են հարուցված ՝ հիմնականում պաշտոնական դիրքի չարաշահումների հոդվածներով։ «Գյուղում ասում են, որ Զարզանդին չեն հեռացնում, քանի որ նա Մանվել Գրիգորյանի դեմ գործ է տալիս»,- Armdaily.am-ի հետ զույցում ասացին գյուղի բնակիչները։ Հիշեցնենք, որ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյան եղբորորդին է։ Գյուղապետը՝ չնայած իր դեմ համայնքի բնակիչների հավաքած ստորագրություններին հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի։ Ավելին նա սպառնում է բնակիչներին և պնդում, որ իրեն «Փաշինյանն է պահում»։

Մի քանի օր առաջ Armdaily.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ համայնքապետն ընտրովի պաշտոն է և նրան հնարավոր չէ պաշտոնանկ անել։ «Իսկ ստորագրահավաքներն օրենքի ուժ չունեն»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել