Aysor.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնի է պահում Մարտի 1-ի գործով նախաքննության ընթացքը, գործով հարցաքննվածներին ու տուժողների թիվը։

Aysor.am-ը նախորդ շաբաթ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ուղարկված հարցմամբ հիշեցրել էր պարոն Խաչատրյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համատեղ ասուլիսում արած հայտարարությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու մասին և հետաքրքրվել՝ հայտարարությունից 4 ամիս անց արդյոք ՀՀ առաջին նախագահը հրավիրվե՞լ է ՀՔԾ և ի՞նչ կարգավիճակով։

Նաև հիշեցրել էինք նույնաբովանդակ հայտարարությունը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու հնարավորության մասին ու հստակ հարց ուղղել՝ արդյոք հարցաքննվե՞լ է ՀՀ 3-րդ նախագահը ու եթե այո՝ ի՞նչ կարգավիճակով։

Բացի այդ, մեր հարցման մեջ, Սասուն Խաչատրյանից փորձել էինք հետաքրքրվել նաև, թե Մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը որքա՞ն կշարունակվի և մինչ այժմ որքա՞ն մարդ է հարցաքննվել։ Որքա՞ն տուժող կա և որքա՞ն մեղադրյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել